չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին: Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չէր համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Աբովյան քաղաքում գործող այդ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել էր, սահմանվել էր ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար:

  • Կիսվել: