ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վայքում ճակատի ճակատի բախվել են «Lexus»-ը և «BYD»-ը․ 84-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վայքում ճակատի ճակատի բախվել են «Lexus»-ը և «BYD»-ը․ 84-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Թորգոմ Ղամբարյանը և Սամվել Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: