Վայոց ձորի մարզում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ հատվածում` Վայք քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 76-ամյա Արա Ա․-ն իր վարած «Honda Civic» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։



