«Վարորդն իրավունք չունի ո՛չ պահանջել՝ վճարեք, ո՛չ էլ իջեցնել ավտոբուսից»․ Մարության (տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիներին հորդորում է միանալ բոյկոտին և պայքարել այնքան, մինչև քաղաքային իշխանությունները մեկ ուղետոմսի սակագինը նորից կսահմանեն 100 դրամ։
«Եթե դուք արդեն ավտոբուսի ներսում եք, վարորդն իրավունք չունի պահանջել՝ վճարել։ Վարորդն իրավունք չունի նաև ձեզ իջեցնել ավտոբուսից։ Նրա միակ պարտականությունն ավտոբուսը վարելն է»,-ասել է Մարությանը: