Վարչապետն ընտանիքով մեկնել է Ծաղկաձոր (լուսնկարներ)
Վարչապոտ Նիկոլ Փաշինյանն, ինչպես այսօր ավելի վաղ խոստացել էր, ընտանիքի հետ մեկնել է Ծաղկաձոր։ Նա լուսանկար է հրապարակել ու մակագրել․
«Եկանք Ծաղկաձոր»։
Նա խոստացել էր ընտանիքով մեկնել Ծաղկաձոր այն բանից հետո, երբ ազդակներ էր ստացել, որ Ծաղկաձորում հյուրանոցային համարներ պատվիրած անձինքն հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի բերովի դեպքի արձանագրումից հետո, հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու համար 31 քաղաացիներ մեկուսացվել էին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Նշենք, որ այժմ Ծաղկաձորում են գտնվում նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարթությունյանը և Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը։ Արսեն Թորոսյանը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մեկուսացված քաղաքացիենրի մոտ հիվանդության նախանշաններ չկան։ Նրանք գտնվում են հսկողության տակ, և որևէ նորություն ունենելուն պես կհայտնեն քաղաքացիներին։
Վարչապետը, ևս մեկ լուսանկար հրապարակելով, գրել է․
«Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»։