երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վարակվածների թիվը հասավ 26․ վարակի աշխարհագրությունը տարածվում է

Վարակվածների թիվը հասավ 26․ վարակի աշխարհագրությունը տարածվում է

Գրանցվել է կորոնավիրոիսով վարակվածների ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: "Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում",- գրել է նախարարը Facebook-ի իր էջում:

  • Կիսվել: