Վարակի ամենասարսափելի կենտրոնը կրոնական Ղոմն է, կարո՞ղ է Էջմիածինն էլ դարձնենք Ղոմ. Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս փուլում տեղի ունեցող հարսանյաց արարողություններին՝ հարցնելով, թե ինչպես է եկեղեցին օրհնել Մեծ պահքի ժամանակ տեղի ունեցած հարսանիքը, եթե այդ շրջանում հարսանիք չեն անում:
Սաֆարյանը, մասնավորապես, գրել է. «Եթե Մեծ պահքի ժամանակ հարսանիք չեն անում, եկեղեցին ինչպես է օրհնել նորապսակների պսակը, մեր հավատացյալ ժողովուրդն ինչու է դրանք անում. ասում են' այսօր Էջմիածնում 3 պսակադրություն է եղել։ Միթե միայն նրա համար, որ վճարվել է...
Իրանում վարակի ամենասարսափելի կենտրոնը կրոնական Ղոմ քաղաքն էր։ Կարող է' Էջմիածինն էլ դարձնենք Ղոմ? Ու միթե հնարավոր չէ միառժամանակ ձեռնպահ մնալ կրոնական ծեսերից, մանավանդ որ դրանք ուղեկցվում են խաչեր, սրբապատկերներ համբուրելով...»: