Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է
Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։