ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:

 

  • Կիսվել: