Վաղը 4952 դիմորդ քննություն կհանձնի «Մաթեմատիկա» առարկայից
Հունիսի 17-ին Հայաստանում 4952 դիմորդ քննություն կհանձնի «Մաթեմատիկա» առարկայից։ Նրանցից 1975-ը քննություն կհանձնեն Երևանում, 2977-ը՝ մարզերում։ Քննական կենտրոնները 41-ն են, 15-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում։
ԴԻմորդները քննական կենտրոններում պետք է լինեն 09․00, քննությունը սկսվելու է 10․00, տևելու է 3 ժամ։ Ավարտից 2 ժամ հետո՝ 15․00-ից ճիշտ պատասխանները Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի atc.am և dimord.am կայքերում։ Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, արդյունքների հետ անհամաձայնության դեպքում բողոքարկել կարելի է դրա հաջորդ՝ 6-րդ օրը։
Երևանի քննական կենտրոնները․
թիվ 118 ավագ,
թիվ 135 հիմնական,
թիվ 14 հիմնական,
թիվ 155 հիմնական,
թիվ 166 հիմնական,
թիվ 168 հիմնական,
թիվ 170 ավագ,
թիվ 189 ավագ,
թիվ 190 ավագ,
թիվ 20 հիմնական,
թիվ 200 հիմնական,
թիվ 29 ավագ,
թիվ 35 հիմնական,
թիվ 57 հիմնական և
թիվ 88 հիմնական դպրոցներ։