չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Կոտայքի մարզի ու Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններում հայտնաբերվել են վարակի դեպքեր. Փաշինյան

Կոտայքի մարզի ու Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններում հայտնաբերվել են վարակի դեպքեր. Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ 41 նոր դեպք ունենք հաստատված կորոնավիրուսի վարակի:

Փաշինյանն ասաց. ՛՛Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել, Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնավերվել վարակի դեպք, ուստի պետք է ավելի ընդարձակ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար՛՛:

Նա ասաց, որ ընդհանուր առմամբ 235 անձանցից 26 հոգի ունի թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է, ինչպես նախկինում՝ մեծ մասը ախտորոշվածների ջերմություն չունի: 39-ից բաձր ջերմություն ունի այս պահի դրությամբ մեկ հոգի:

՛՛Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար՛՛,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ մեկ շաբաթով տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի, շինարարական աշխատանքները որոշակիորեն կդադարեն:

Ինչ վերաբերում է մթերային խանութներին, դրանք կաշխատեն սովորական ռեժիմով:

Փաշինյանն ընդգծեց, որ սննդամթերքի, սանիտարահիգիենիկ, կենցաղային նշանակության թղթի արտադրությունը չի արգելվի:

՛՛Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք, մեր մեկուսացվածներից ավելի քան 70 հոգու 14 օրը լրացել է, պետք է նորից թեստավորենք, նախադրյալներ կան մտածելու, որ բացասական կլինի արդյունքը, նրանք կվերադառնան իրնեց տուն՛՛,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը խորհուրդ տվեց չլքել տունը, խուսափել բազմամարդ հավաքներից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, խուսափել վտանգավոր շփումներից:

  • Կիսվել: