Ուզում ենք օգնել արցախցիներին, մեր կառավարության հետ ենք խոսելու. Շվեյցարիայի ՀԿ ներկայացուցիչ
Մենք այսօր սրբազանի հետ ենք հանդիպել, մենք ուզում ենք նաև այլ կերպ օգնել արցախցիներին: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Շվեյցարիայում Ռենի միության ներկայացուցիչը:
Լրագրողի հարցին, թե ինչպես են Շվեյցարիայում տրամադրվածություններն Արցախի մասին՝ ասաց. «Մենք Շվեցարիայում շատ չենք լսում Արցախի ու արցախցիների մասին: Մենք ընդհանրապես ուզում ենք Հայաստանում նրանց օգնել, ու հատկապես այն մարդկանց, ովքեր ստիպված են գտնվել այստեղ, դա մեր սրտին շատ ազդել է: Շվեյցարիայի Ազգային ժողովից այստեղ եղել են, և Շվեցարիայի կառավարությանը դիմում է կազմակերպությունը ներկայացրել, որպեսզի կլոր սեղանի շուրջ հավաքվեն, որ հնարավորինս բոլոր արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ և իրենց իրավունքները ստանան: Մենք դեռ չգիտենք դրանից ինչ կստացվի: Բայց մենք ուզում ենք մեր կառավարության այդ աշխատանքին օժանդակել: Դրա համար մենք եկել ենք այստեղ, որ հարցեր տանք, հասկանանք, թե նրանց ցանկություններն ու կարիքները որոնք են»:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարության հետ հանդիպումներ նախատեսվում են՝ պաատասխանեց.
«Մենք ընդհանրապես ՀՀ կառավարության հետ քաղաքական թեմաներով ու քաղաքական ակնկալիքների մասին չենք խոսել, ոչ այստեղ, ոչ Շվեյցարիայում: Այս պահին մեր այցը հումանիտար բնույթ է կրում, և մենք կտեղեկացնենք Շվեյցարիայի կառավարությանը, թե այստեղ ինչպիսի իրավիճակ է»: