երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՊԵԿ-ը ուժեղացրել է հսկողությունը Գյումրու ավտոմաքսատան ԱՏԳ տարածքում. գողության դեպքեր են գրանցվել

ՊԵԿ-ը ուժեղացրել է հսկողությունը Գյումրու ավտոմաքսատան ԱՏԳ տարածքում. գողության դեպքեր են գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:

Այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

  • Կիսվել: