Մոսկվա-Երևան չվերթի 200-ից ավելի ուղևորներ 24 ժամ մնացել են «Վնուկովո» օդանավակայանում
Ավելի քան 200 ուղևոր մեկ օրով մնացել է Վնուկովոյում։ UTair-ի չվերթը դեպի Երևան հետաձգվել է ինքնաթիռի խափանման պատճառով. ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել:
SHOT-ի տվյալներով ՝ Boeing 767-ը պետք է մեկներ դեռ երեկ ՝ ժամը 21:40-ին, սակայն չվերթը սկզբում հետաձգվել է երեք ժամով, եւ այդպես ՝ հինգ անգամ անընդմեջ: Զայրացած ուղևորները բողոքում են, որ ավիաընկերությունը որևէ բացատրություն չի տալիս տեղի ունեցածի վերաբերյալ: Նրանց խոստացել են, որ եթե ինքնաթիռը այսօր ժամը 15:00-ին չթռչի, ապա իրենց կուղարկեն այլ չվերթներով:
Սակայն թռիչքը կրկին հետաձգվեց։ Մեկնումը նախատեսված է ժամը 21:50-ին է, սակայն դա ճշգրիտ չէ: Այս պահին ավիաընկերությունը ուղևորներին վճարել է մոտ 1400 ռուբլի սննդի գումար՝ հինգ հետաձգումների համար:
Տեսանյութը՝ այստեղ: