ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում․ նախարար

Ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ տարբեր աշխատանքներ է իրականացնելու։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Կարող եմ ասել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում 2022 թվականի ցուցանիշներում։ Եվ այս միտումը՝ ի հեճուկս մի շարք կանխատեսումների, կշարունակվի 2024 թվականին»,- ասաց Մկրտչյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: