Ունենք 78 դեպք, օրվա ավարտին կունենանք 600 մեկուսացվածներ. նախարար
Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 78 դեպք: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանցից 18-ը պարզապես հետազոտությամբ հաստատված դեպքեր են, մեծամասնությունը չունի որևէ սիմպտոմ, ունի ցածր ջերմություն՝ 37.2, 37.2 և այլն, և միայն երկուսի մոտ կար թոքաբորբ, գուցե արդեն անցել է, դեռ չենք հետազոտել, յոթ օր հետո ենք ռենտգեն անում»,-նշեց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց. «Օրվա ավարտին կունենանք 600 մեկուսացվածներ, և դրանից հետո արդեն կանցնենք ինքնամեկուսացման ինստիտուտի»: