Ունեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներ
Երեկ Երևանում թիվ 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած, և հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։
«Երեքն էլ ստանում են համապատասխան բուժօգնություն նյարդավիրաբուժական բաժանմունքում, երեքի վիճակն էլ գնահատվում է թեթև ծանրության՝ ունեն սալջարդեր, ցնցում։ Երեքն էլ միջին տարիքի կանայք են․ առաջիկա օրերին դուրս կգրվեն»,- փոխանցեցին բուժհաստատությունից։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում թիվ 31 համարի ավտոբուսը Երևանի Գայի պողոտայում բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել էր հիվանդանոց։