չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ունենք բուժված 14 քաղաքացի. վերջին տվյալները առողջապահության նախարարից

Ունենք բուժված 14 քաղաքացի. վերջին տվյալները առողջապահության նախարարից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․

Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։

Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։

  • Կիսվել: