«Ում ավտոն ընդդիմադիր նստի, մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում». ձայնագրություններ՝ ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս»-ի ղեկավարության միջև խոսակցություններից
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որտեղ վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարել:
Ձայնագրություններից մեկում, մասնավորապես, ասվում է. «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»:
Մյուս ձայնագրության մեջ նշվում է. «Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»:
Ձայնագրությունները հրապարակել է Երևանի Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը: