Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել
Բելգորոդի մարզի Կոլոսկովո գյուղի վրա Ուկրաինական հրթիռների հարձակման ժամանակ վեց խաղաղ բնակիչ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
«Կիևի ահաբեկիչները հրթիռներ են արձակել Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի վրա։ Ցավոք, վեց մարդ է զոհվել», – գրել է նա։
Եվս չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա երեխա, վիրավորվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Քաղաքացիական բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ բանակը հարվածներ է հասցնում որոշումների կայացման կենտրոններին, հրամանատարական կետերին և ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ թշնամու կողմից շահագործվող օբյեկտներին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ իր ուժերը օգտագործում են հարձակողական անօդաչու թռչող սարքեր և հեռահար ճշգրիտ զենքեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ՝ ինչպես Կիևում, այնպես էլ ամբողջ Ուկրաինայի տարածքում։



