երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Թումանյան փողոցի սրճարանից մեից երիտասարդը դրամարկղ է գողացել

Թումանյան փողոցի սրճարանից մեից երիտասարդը դրամարկղ է գողացել

Ոստիկանության Կենտրոնական բաժնում մարտի 20-ին, ժամը 10։37-ին հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը:

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16։30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: