ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ. – Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

՛՛Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-հայտնում է  Երևանի քաղաքապետարանը:

  • Կիսվել: