Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ կա 9 վիրшվոր
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Tesla և մարդատար Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնումէ՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել են ձորակում։



