շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված

Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված

Հունիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասից ձերբակալվել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով բաժին են տեղափոխվել մի խումբ քաղաքացիների։

Ոստիկանություն տեղափոխվածներ են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 38-ամյա Արտակ Պ․-ն, 32-ամյա Կարեն  Շ․-ն, 36-ամյա Սեդրակ Ս․-ն, 29-ամյա Արթուր Ա․-ն, 32-ամյա Գրիգոր Ա․-ն և 34-ամյա Արմեն  Ա․-ն,  իսկ 36-ամյա Լիլիթ Պ․-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։10-ի սահմաններում Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում Կարեն Պ․-ն և Արտակ Պ․-ն վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են քննչական բաժին։

  • Կիսվել: