ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,- հայտնում են ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է: Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, որը կասկածվում է ոստիկանին սպանելու եւ մյուսին վիրավորելու մեջ, որոնվում է: Ոստիկանությունից հայտնում են, որ նա զինված է:

 

  • Կիսվել: