Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել․ վարչապետը նոր մանրամասներ է հայտնում իրավիճակից
Մեր հայրենակիցնը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հիվանդացածության դեպք, շարունակում է ջերմություն չունենալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս ասավ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության ոչ մի բողոք չունի: Ճիշտ է, գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց բուժման որևէ գործողություն չի արվում, որովհետև դրա կարիքը չկա»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա ՝ մեկուսացված 31 քաղաքացիներից որևէ մեկը նույնպես ջերմություն չունի:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին, ովքեր համագործակցային պահվածք են ցուցաբերել և խնդիր չեն առաջացրել: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց համար ստեղծենք չորսաստղանի հյունրանոցային պայմաններ»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ազդակներ են ստանում, որ Ծաղկաձորում հյուրանոցային համարներ պատվիրած անձինքն հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը.
«Վստահորեն հավաստիացնում եմ, որ այդպիսի որևէ գործողության անհրաժեշտություն չկա: Ծաղկաձորում այդ գործողության արդյունքում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել»:
Հիշեցնենք, որ մեկուսացված 31 քաղաքացիներն այժմ գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։