ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Տրամաբանությունն ընդհանրապես համաճարակի դեմ պայքարն է. փոխոստիկանապետը՝ տաքսիով երկու հոգուց ավելի չերթևեկելու մասին

Տրամաբանությունն ընդհանրապես համաճարակի դեմ պայքարն է. փոխոստիկանապետը՝ տաքսիով երկու հոգուց ավելի չերթևեկելու մասին

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կարծում է, որ անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ բան է պատասխանատվության զգացումը: Նա այս մասին ասաց Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարտադի՞ր է լրացնել ձևաթուղթը, երբ քաղաքացին տան մոտակայքում գտնվող խանութն է գնում:

Մհրյանը նշեց. «Իրենք պետք է ցանկացած տեղ գնալիս լրացնեն այդ թեթրիկը և պետք օբյեկիվություն մտցնել: Իրենք պետք է գրեն ուր են գնում երբ են վերադառնում, կապ չունի դա իրեցն տանից հարյուր մետր է հեռու, թե հինգ կիլոմետ»:

Անդրադառնալով Արցախի ընտրություններով պայմանավորված Արցախ լրագրողների մուտքին՝ փոխոստիկանապետն ասաց, որ լրագրողների մուտքը Արցախ ազատ է, և երկուր-երեք հոգով լինելու դեպքում նրանց թույլ կտրվի մուտք գործել Արցախ:

Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արտակարգ դրության պահանջներից մեկն այն է, որ տաքսիներում առավելագույնս երկու քաղաքացի պետք է լինի՝ ներառյալ վարորդը, իսկ հասարակական տրանսպորտը ուղևորներով լիքն է լինում, այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը: Նա պատասխանեց, որ տրամաբանությունն ընդհանրապես համաճարակի դեմ պայքարն է:

  • Կիսվել: