չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 6 հոգի կա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան (տեսանյութ)

Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 6 հոգի կա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան (տեսանյութ)

235 դեպքերի մեծ մասը նույնիսկ գանգատ չի ունեցել, հույս ունեմ, որ վաղը, երբ 15 հոգու մեկուսացվածներից նորից թեստ անենք, բացասական կլինի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

՛՛Հույս կա, որ վաղը բավական մեծ թվով առողջացած ու մեկուսացված վայրերից ՛՛դուրս գրվող՛՛ մարդիկ կլինեն, գուցե և՝ մոտ 70 հոգի՛՛,-ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ այսօր վերակենդանացման բաժանմունքում, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չսպառնացող 6 քաղաքացի ունենք, որոնք արհեստական շնչառության սարքին միացված չեն:

Նախարարը վստահեցրեց, որ մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք աշխարհում կիրառվում են այս հիվանդության բուժման համար:

Թորոսյանը կրկին հորդորեց պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք է հաստատվել, ընդհանուր առմամբ կա վարակի 235 դեպք:

  • Կիսվել: