ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ

Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ

Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։
Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
 
Վարչապետի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Սիրելի ժողովուրդ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ տոնի ՝ Սուրբ Զատկի Ճրագալույց է և ես արդեն իսկ հաստատված ավանդույթի համաձայն, ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը շնորհավորել սաղմոսով։ Սաղմոս համար 5․ աղոթք ապահովության համար։

Դպրապետին ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին, Տեր և ականջալուր դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս, թագավոր իմ և Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, որ առավոտյան պատրաստ լինեմ քո առջև կանգնելու ։ Դու անօրենություն կամեցող Աստված չես և քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում և թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։ Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ և նենգ մարդուց գարշում ես, Տեր, իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ։

Տեր, արդարությամբ քո առաջնորդիր ինձ իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա և նրանց սրտերն ունայնացած են, գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լի՝ նենգությամբ։ Դատիր նրանց, Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից, իրենց անչափ անբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին Քեզ, թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան  թող ցնծան և դու ապրես նրանց մեջ։ Թող պանծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։

Տեր քո սպառազենությամբ պաշտպանեցիր մեզ։

Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

  • Կիսվել: