երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՏԿԵՆ-ում քննարկվել է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը

ՏԿԵՆ-ում քննարկվել է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը

Այսօր ԱԺ նիստում ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։

Նա, մասավորապես, ասաց. «Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։ Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև այնտեղ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց պատասխան պետք է տրվի։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»:

  • Կիսվել: