երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ՏԿԵՆ-ն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

ՏԿԵՆ-ն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված`  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379:

  • Կիսվել: