ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։
«Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։
Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։
Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»,- գրել է նա։