կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՏԿԵ նախարարը Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ քննարկել է թաղամասի խնդիրները

ՏԿԵ նախարարը Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ քննարկել է թաղամասի խնդիրները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։ 

Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։

Այսօր մեկ ժամից ավել քննարկվեցին թաղամասի խնդիրները, պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված հարցերին պատասխանել գրավոր ընթացակարգով, որից հետո նախատեսել նոր հանդիպում։

  • Կիսվել: