ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր իրականության մեջ ցավոք տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտա­նեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև՝ հանձնառության ոգին: Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն:

Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտու­թյունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար: Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, և մենք դժվարանում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը»։

 

  • Կիսվել: