Տիգրան Ավինյանը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման շրջանակում բարձրաձայնվել են բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու հնչել առաջարկներ` հնարավոր լուծումների վերաբերյալ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին վստահեցրել է, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
Քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված` հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում: