Տիգրան Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
«Շատ մեծ ցավով տեղեկացա մեր լավ գործընկեր, պայքարի ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անկեղծ ցավակցություններս Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին, «Հայաստան խմբակցության» և ՀՅԴ մեր գործընկերներին:
Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ:
Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը զոհվել է ավտովթարի հետևանքով: