երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Տեսնելով կուտակումները՝ տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան. քաղաքապետ

Տեսնելով կուտակումները՝ տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան. քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քաղաքացիներին հիշեցնելով, որ քաղաքից դուրս պետք է գալ ծանրահեղ անհրաժեշտության դեպքում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

  • Կիսվել: