ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութ են ձեռք բերել

Տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութ են ձեռք բերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները Գյումրիից Արևիկ տանող ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21 և 22 տարեկան գյումրեցի 5 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, հայտնում են

ՆԳՆ-ից:

  • Կիսվել: