երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում

Տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում

Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Նա, մասննավորապես, գրել է.

«‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։ Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։ Միաժամանակ հավելում ենք, որ հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել՝ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, որպեսզի քաղցկեղ ունեցող երեխաների համար սահմանափակվեն հավելյալ ֆիզիկական շփումները։

Խնդրում ենք ապատեղեկատվություն մի՛ տարածեք և չճշտված տեղեկություններով խուճապի մի՛ մատնեք հասարակության լայն շրջանակներին»։

  • Կիսվել: