Տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով. Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ մեր 140 քաղաքացիների վերադարձի մասին
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով):
Հայտարարության մեջ ասված է. «Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։
Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։