չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Tech Week Vanadzor 2025-ում վերհանվեցին նորարարական նախագծեր, որոնք կնպաստեն Լոռու մարզի զարգացմանը

Tech Week Vanadzor 2025-ում վերհանվեցին նորարարական նախագծեր, որոնք կնպաստեն Լոռու մարզի զարգացմանը

Հուլիսի 6-4 տեղի Վանաձորում տեղի ունեցած Tech Week 2025 մի քանի որով փոխեց քաղաքի կյանքը, այն լցրեց նոր գույներով ու վառ տրամադրությամբ։ Իրականում Tech Week-ը համայնքներում անցկացնելու գաղափարը հենց այս նպատակն է հետապնդում։

Ողջ միջոցառման ընթացքում կարմիր թելով անցնում էր մի միտք՝ ցանկացած մարզում կա տեխնոլոգիական պոտենցիալ և դա պետք է բացահայտել և զարգացնել։

ԴևHacks հաքատոնի բացումը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում աննախադեպ էր իր մասշտաբով և տևողությամբ։ Հարթակում ներկայած էր 68 թիմ, միջոցառումը տևեց 48 ժամ։ Tech Week Vanadzor 2025-ի շրջանակներում իրականացվող ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվում է Layerswap ընկերության կողմից, որպես նպատակ ունի հավաքագրել լավագույն թիմերին ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ։ Թիմերը իրենց նորարարական գաղափարները պետք է հասցնեին ամբողջությամբ իրականացնել տեղում` 48 ժամվա ընթացքում։ Հհաղթողներին սպասվում էին խոշոր դրամական պարգևներ՝ մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում էր 15000 դոլլար։

Հաղթողներ ճանաչվեցին «INFINITE LOOP» ընկերությունը, որը ներկայացրեց տեսաձայնային օգնականի կոնցեպտը, «BALLISTIQ-ը», որը ստեղծել է արհեստական բանականության միջոցով՝ ավտոմատ կերպով պարկուճի խոցման վայրը արձանագրող ծրագիր, «CAST Static Analysis-ը», որը հեղինակել էր արհեստական բանականության բացթողումները քոդի մեջ ավտոմատ կերպով հայտնաբերող ծրագիր։

Tech Week 2025 հաջորդ հարթակի՝ «Wings-ի» նպատակն էր՝ հավաքագրել նորարար գաղափարներով ունեցող ձեռներեցների և նպաստել նրանց կյանքի կկոչել այդ  նախագծերը՝ ի նպաստ Լոռու մարզի զարգացմանը։ Այս հարթակում հատուկ մրցանակների արժանացան «3 Size», «Լոռվա Վայբ», «Արի Լոռի», «FixCity» թիմերը։ «HOOND» «Lusan Track» և «MEEJ MEJ» թիմերը։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես եկան ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։  

Tech Week Vanadzor նախաձեռնողներն էին՝ TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Վահե Գրձելյան

  • Կիսվել: