ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: