երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

ՃՈ-ը կոչ է անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Հակառակ պարագայում բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

  • Կիսվել: