«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, առաջիկա անելիքներին։ Ընդգծվել է, որ պետք է արվի առավելագույնը՝ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և հիմնադրամի առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։