ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն. օրակարգ

Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն. օրակարգ

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն Թբիլիսիում: Ստորև ներկայացնում ենք կայանալիք միջոցառումների օրակարգը, գրում է aliq.ge-ն:

Ապրիլի 23, ժամը 19:15

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության աջակցությամբ, Վրաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ, վերջում եկեղեցում` խաղաղության աղոթք և մոմավառություն։

Ապրիլի 24, ժամը 12:00

Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, կմատուցվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ ի հիշատակ 1915 թ. 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։

Ապրիլի 24, ժամը 14։00

Կկայանա պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։

  • Կիսվել: