չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
 Տավուշում «ՈՒԱԶ»-ի վարորդը եղբոր հետ «Խուց փոս» տարածքում հացենիներ է հատել (տեսանյութ)

Տավուշում «ՈՒԱԶ»-ի վարորդը եղբոր հետ «Խուց փոս» տարածքում հացենիներ է հատել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:

Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման ենթարկեցին առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա:

Պարզվեց` մեքենայի 25-ամյա վարորդը, որ նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի էր հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել` ոստիկանները բռնել էին:

Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ հաջորդ օրը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով, մարտի 21-ին ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգեցին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից եւ վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: