Տավուշում Mercedes–ը 100 մ գլորվել է դեպի ձորը․ կա տուժած
Մարտի 11-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Պառավաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Գ.-ն, ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ազատ Գ.-ին (ծնված 1992 թ.), ով հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: