Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու կրթական ոլորտի ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և զարգացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները:
Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները:
Դպրոցների նյութատեխնիկական ապահովվածության հարցերը:
Կրթական բարեփոխումների ընթացքը և նոր ծրագրերի ներդրումը:
Ուսուցիչների ու աշակերտների համար ստեղծվող նոր հնարավորությունները:
Մարզպետը կարևորել է կրթության դերը Տավուշի զարգացման գործում և շեշտել, որ համատեղ աշխատանքով հնարավոր է հասնել ավելի որակյալ ու մատչելի կրթության ապահովմանը։