երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Տարեց կնոջը խնամողը նրա տնից գողություն էր արել

Տարեց կնոջը խնամողը նրա տնից գողություն էր արել

Տարեց կնոջը խնամողը նրա տնից գողություն էր արել. նա բերման է ենթարկվել։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մարտի 18-ին, ժամը 15.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ամուսնու մորը խնամողը ժամանակ առ ժամանակ տնից փող է վերցրել, իսկ հետո սկեսուրն իրեն զանգել եւ հայտնել է, որ ոսկեղենը չկա:

Նշված հասցե մեկնած ոստիկաններին տարեց կինը հայտնել է, որ մարտի սկզբից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում իրեն խնամող 33-ամյա կինը իր դրամապանակից գողացել է 10.000 դրամ, չհրկիզվող պահարանից՝ 100 դոլար եւ 700.000 դրամ արժողության ոսկյա շղթա:

Մարտի 18-ին, ժամը 16.50-ին, Վահրամ Փափազյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, 33-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: