չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Տանը մնալն արձակուրդ չէ․ Արայիկ Հարությույան

Տանը մնալն արձակուրդ չէ․ Արայիկ Հարությույան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ծնողական ժողով անցկացրեց։ Նա, կորևորելով կրթության հեռավար գործընթացի կազմակերպման հարում ծնողների դերը, հիշեցրեց արտակարգ դրությունը հայտարարված է նրա համար, որ երեխաները պարտադիր տանը մնան։

«Էքսկուրսիաներ չկազմակերպեք այս օրերին, հետևեք, որ երեխաները տանը մնան»,- ասաց նախարարը։

Խոսելով դասապրոցեսը հեռավար ուսուցման մասն՝ նախարարն ասաց, որ տարբեր հարթակներով է իրականացվում։ «Քանի որ արտակարգ դրությունը ավելի քան 4 շաբաթ էր տևելու, իրականացնում ենք հեռավար կրթություն, գործարկեցինք  armedu.am կայքը»,- ասաց նա և հավելեց, որ Հ1-ով հեռարձակվող դասապրոցեսը դուր է եկել նաև մեծահասակներին։ Այդ բոլորը դասերը հասանելի կլինեն ԿԳՄՍ նախարարության կայքէջում և յութուբյան էջում։

Քանի որ երեխաների անընդհատ էկրանի դիմաց նստելը  կարող է  առողջական խնդիրներ առաջացնել,  Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ֆիզկուլտուրայի ընդմիջումներ, որի ընթացքում երեխաները մարզանք, ֆիթնես կանեն, որոշ վարժություններ կանեն։ Ինչն, ըստ նախարարի, դրական կազդի ուսումնական պրոցեսի վրա։

ԿԳՄՍ նախարարը ծնողներին հորդորեց նաև հետևել, որ այս ընթացքում երեխաները շատ կարդան։

«Նախարարությունն ամեն ինչ կանի, որ կրթական գործընթացը չտուժի»,- եզրափակելով օնլայն ծնողական ժողովը՝ ասաց նա։

  • Կիսվել: